Ստամբուլի կենտրոնում հուլիսի 9-ին բազմահազարանոց բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարաման: Ստամբուլի ակցիայի մասնակիցները քայլերթով Ստամբուլ էին ժամանել Անկարայից, նրանք հունիսի 15-ից հաղթահարել են 400 կմ ճանապարհ:
«Արդարության երթի» մասնակիցները բողոքում են զանգվածային ձերբակալությունների և աշխատանքից ազատումների դեմ, սկսվել են նախորդ տարվա ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո:
Էրդողանը ակցիայի մասնակիցներին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ և հայտարարել է, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որը կազմակերպել էր ակցիան, դուրս է եկել ընդդիմադիր գործունեության շրջանակներից: