Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած Համաշխարհային նավթային 22-րդ կոնգրեսի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտությունը, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ Ալիևը Էրդողանին հանգամանալից ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Թուրքիայի նախագահը հերթական անգամ ընդգծել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերին համապատասխան «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:
Նախագահները նշել են, որ «Թուրքիան և Ադրբեջանը բոլոր հարցերում կանգնած են կողք կողքի»: