ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Բելառուսի մայրաքաղաքում անցկացված 26-րդ ամառային նստաշրջանի ամփոփիչ նիստում ընդունել է Մինսկի հռչակագիրը, հայտնում է Artsakhpress-ը։
Փաստաթղթում ԵԱՀԿ ԽՎ-ն խորին ափսոսանք է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայության առնչությամբ և կոչ է արել կողմերին անհապաղ անցնել առարկայական բանակցությունների՝ հակամարտության շուտափույթ կայուն կարգավորման միջոց գտնելու նպատակով։
ԵԱՀԿ ԽՎ-ն նաև կոչ է արել Մինսկի խմբի համանախագահներին այդ նպատակով ակտիվացնել ջանքերը։