Ռուսաստանից ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակն է մատակարարվել Ադրբեջան՝ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանավորվածության համաձայն, հայտնում է Oxu.az-ը:
Բաքվի նավահանգիստ են հասել մեծ քանակությամբ արկեր, հրթիռներ և այլ ռազմական սարքավորումներ՝ նախատեսված համապատասխան հրթիռահրետանային համակարգերով ռազմական միջոցների, ինժեներական կառույցների, կենդանի ուժի և այլ օբյեկտների ճշգրիտ և տարածական խոցման համար: