Պաշտոնական Մոսկվան քննարկում է ՆԱՏՕ-ում իր ներկայության մակարդակի իջեցման մասին մշտականից մինչև ժամանակավոր՝ կապված դաշինքի քաղաքականության հետ, փոխանցում է Gazeta.ru -ն։
Հաղորդվում է, որ նմանօրինակ նախաձեռնությունը պայմանավորված է նրանով, որ դաշինքը «հակված չէ կառուցողական երկխոսության, իսկ ցանկացած բանավեճ վերաճում է ռուսական կողմի հասցեին մեղադրանքների»։
«Քննարկվում է Բրյուսելում թողնել ժամանակավոր հավատարմատարի, քանի որ Ալեքսանդր Գրուշկոն կվերադառնա Մոսկվա»,- փոխանցում են ՌԴ արտգործնախարարության աղբյուրները։