Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր՝ հուլիսի 11-ին, Բրյուսելում հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ: