Իսլամական պետության կողմից իրականացվող ցեղասպանությունը Մերձավոր արևելքի քրիստոնյաների և եզդիների դեմ շատ նման է մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը Օսմանյան Թուրքիայում։ Այս մասին Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը հայտնել է Կարնեգի հիմնադրամում հայ-ամերիկյան հարաբերությունների 25-ամյակին նվիրված քննարկումների ժամանակ, հաղորդում է Horizon Weekly-ն:
«Ցավոք, ես իսկապես տեսնում եմ զուգահեռներ։ Նախևառաջ ճակատագրի հեգնանքով այդ իրադարձությունները տեղի են ունենում Մերձավոր արևելքի նույն շրջաններում»,- ասել է Էվանսը։
Նշվում է, որ, ըստ Open Doors USA կազմակերպության, ամսական միջինը սպանում են 322 քրիստոնյայի՝ նրանց հավատի համար, ոչնչացնում են 214 եկեղեցիներ ու այլ ունեցվածքներ, ինչպես նաև գրանցվել են քրիստոնյաների դեմ բռնությունների 772 դեպքեր։