ԵԱՀԿ գործող ղեկավար Սեբաստիան Կուրցը մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ կազմակերպության անդամ երկրները համաձայնության են եկել նոր գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ, փոխանցում է Reuters-ը։
Կուրցը հայտարարել է, որ ԵԱՀԿ երկրներն աջակցել են գլխավոր քարտուղարի պաշտոնում շվեյցարացի դիվանագետ Թոմաս Գրեմինգերի նշանակմանը։
Բացի այդ, ազգային փոքրամանությունների հարցերով հանձնակատարի պաշտոնում նշանակվել է ԵԱՀԿ նախկին գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ կդառնա ֆրանսիացի Արլեմ Դեզիրը, իսկ Ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերով բյուրոյի տնօրեն կդառնա Իսլանդիայի ներկայացուցիչ Սոլրուն Գիսլադոտիրը։
Հիշեցնենք, հուլիսի 1-ից ԵԱՀԿ-ն մնացել էր առանց գլխավոր քարտուղարի, քանի որ կազմակերպության անդամները չէին կարողացել համաձայնության գալ Զանիերի իրավահաջորդի հարցում, ում լիազորությունների ժամկետը լրացել է հունիսի 30-ին։