Իրանը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև էսկալացիայով։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, հայտնում է Artsakhpress-ը։ Նա նշել է, որ իրենք ձեռնարկելու են բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար։ Ղասեմիի խոսքերով՝ լարվածության աճը չի բխում Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից։
Ղասեմին հույս է հայտնել, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կվերականգնվեն։ ԱԳՆ ներկայացուցիչը նախազգուշացրել է թշնամական դավադրությունների մասին, որոնք միտված են բռնություն հրահրելուն։