Չինաստանի առաջին արտասահմանյան ռազմաբազան կբացվի Ջիբութիում, հայտնում է South China Morning Post-ը: Ինչպես նշում են դիտորդները, արևելաաֆրիկական այս երկիրը Չինաստանի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունի:
Նշվում է, որ ռազմաբազային խնդիրներից է մարդասիրական և խաղաղապահ առաքելության շրջանակներում Սոմալիի և Եմենի ափերի մոտ պարեկություն անող Չինաստանի ռազմանավերի պահուստի լրացումը:
Չինական իշխանությունները բազան անվանում են «լոգիստիկ կենտրոն»: