Կատարի իշխանությունները հայտարարել է Դոհայի ռազմաբազայում թուրքական զորախմբի ավելացման մասին, հայտնում է gazeta.ru-ն:
«Ռազմական ոլորտում Անկարայի և Դոհայի համագործակցությունը հակաահաբեկչական ջանքերի և տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման համատեղ գործողությունների մի մասն է», - ասվում է Կատարի զինված ուժերի տարածած հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ Կատարի իշխանությունները չեն հստակեցրել, թե այս անգամ քանի զինվոր է տեղափոխվել Թուրքիայից:
Թուրքիան աջակցում է Կատարին Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, ԱՄԷ-ի և Եգիպտոսի հետ վերջինիս կոնֆլիկտում: