Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հուլիսի 12-ին Բաքվի դատարանին բացատրել է, ինչպես է Ղարաբաղը անվանվում հայերեն, հայտնում է Rusarminfo.ru-ը:
Դատական գործընթացի ժամանակ ներկայացնելով իր բլոգում արված գրառումները Ղարաբաղ իր այցելության մասին՝ Լապշինը ընդգծել է, որ Ղարաբաղը հայերեն Արցախ է կոչվում: Գրառումները քննելուց հետո Բաքվի ծանր հանցագործությունների քննման դատարանը Լապշինի գործով դատական գործընթացը հայտարարել է ավարտված:
Հիշեցնենք, Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականի վերջին Բելառուսում Ադրբեջանի պահանջով: Վերջինս բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարելՂարաբաղ այցելության համար: Ավելի ուշ Բելառուսը Լապշինին արտահանձնել է Ադրբեջանին: