Բրազիլիայի նախկին նախագահը դատապարտվել է 9.5 տարվա ազատազրկման

10:22     13 հուլիսի, 2017

Դատարանը Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլու դա Սիլվային դատապարտել է 9.5 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով կոռուպցիայի գործով, հաղորդում է BBC-ն:

Նախկին նախագահին ու նրա կնոջը մեղադրում են հանգստավայրային Գուարուժա քաղաքում իրենց շքեղ տունը չհայտարարագրելու և OAS շինարարական ընկերությունից 747.8 հազար դոլար ստանալու մեջ՝ Petroleo Brasileiro պետական ընկերության հետ միասին պայմանագրեր ստանալու գործում օգնելու դիմաց:

Դե Սիլվայի փաստաբանները մտադիր են բողոքարկել վճիռը: Մինչ բողոքի քննարկումը նախկին նախագահն ազատության մեջ կմնա:

Լուլու դե Սիլվիան Բրազիլիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003-2010 թվականներին և երկրում մեծ ժողովրդականություն է վայելել:


© armedia.am