ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը հանդիպել է «Հվանսոն-14» միրջմայրցամաքային բալիստիկ հրթիռը մշակողներին, ում պարգևատրել է բարձրագույն պատվանշաններով և հանձնել է ժամացույցներ ու իր մեջբերումների ժողովածուներ, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Ելույթ ունենալով շնորհավորական ճառով՝ հյուսիսկորեացիների առաջնորդը ՄԲՀ-ի արձակումը որակել Է «պատմական կարևորության իրադարձություն, որը հիմնավորապես փոխեց ԿԺԴՀ-ի ռազմավարական դիրքը և աշխարհի քաղաքական կարգը»:
Հիշեցնենք, հուլիսի 4-ին Հյուսիսային Կորեայի կետրոնական հեռուստատեսությունը հայտարարեց «Հվանսոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին հաջող փորձարկման մասին: