Նյու Յորքի իշխանությունները 32 մլն դոլար կծախսեն առնետների բազմացման դեմ պայքարի շրջանակում, այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Առնետների բազմացման դեմ գործողություններ կիրականացվեն մեգապոլիսի մի քանի շրջաններում: Քաղաքային իշխանությունները մտադիր են ցեմենտապատել բնակելի շենքերի նկուղային հարկերը, բարձրացնել չնախատեսված վայրերում աղբ թափելու համար սահմանված տուգանքի չափերը, ինչպես նաև փոխարինել աղբի տարաներն արևային մարտկոցներով աշխատող կոմպակտորներով:
«Մենք հրաժարվում ենք առնետներին Նյու Յորքի կյանքի մի մասը համարել», - այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն: