Հալեպում սկսել են վերականգնել հայկական հնագույն եկեղեցին. ռուսական НТВ-ի ռեպորտաժը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11:23     13 հուլիսի, 2017

Հալեպում սկսվել են Քառասուն նահատակների եկեղեցու՝ քաղաքի հնագույն հայկական տաճարներից մեկի վերականգնման աշխատանքները: Վերականգնումը երկու տարի կտևի, հայտնում է НТВ-ն:

Հալեպի ազատագրումից հետո եկեղեցին չի գործում: Սիրիայի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկի վերականգնման համար ամբողջ աշխարհի հայկական համայնքներում հանգանակություն է կատարվում: Հոգևորականները վստահ են, որ  XV դարի սկզբին կառուցված եկեղեցին, որ պատերազմների արդյունքում նախկինում շատ անգամ է ավերվել, այս անգամ ևս կվերականգնվի: 


© armedia.am