ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսականներ Բրեդ Շերմանն ու Էլ Գրինն Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի քննարկմանն են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության հարցը, հայտնում է Интерфакс–ը:
Ինչպես նշվում է Շերմանի հայտարարությունում, իրենց նախաձեռնությունը նպատակ ունի ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովին դրդելու լսումներ անցկացնելու 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցով:
«Թրամփ Կրտսերի վերջին բացահայտումները վկայում են, որ Թրամփի նախընտրական շտաբը պատրաստ է եղել ընդունել Ռուսաստանի օգնությունը», -ասվում է հայտարարությունում: