ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հուլիսի 12-ի նիստը սկսվել է հայ հոգևորականի աղոթքով: Ինչպես հայտնում է Asbarez-ը, ԱՄՆ-ում Հայ առաքելական եկեղեցում Արևմտյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանին ամերիկյան օրենսդիր մարմին էր հրավիրել Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Ադամ Շիֆը:
Նախատեսվում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի առաջիկա նիստերից մեկն էլ կբացի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Արևմտյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը: