Համաձայն Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալների, ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է 605.37 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է ավելի քան 21%-ով: Արդյունքում, Ռուսաստանին բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրի 26.5%-ը:
ԱՎԾ տվյալների համաձայն, հունվար-մայիս ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է ավելի քան 25%-ով և կազմել 174.26 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումն աճել է մոտ 20%-ով և կազմել 431.11 մլն ԱՄՆ դոլար: