Պուտինն ԱՄՆ նախագահի պաշտոնում կնախընտրեր Քլինթոնին տեսնել. Թրամփ

14:08     13 հուլիսի, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նա և ՌԴ ղեկավար Պուտինը  «շատ լավ համաձայնության են եկել» անցյալ շաբաթ Համբուրգում կայացած «Մեծ քսանյակի» շրջանակներում ունեցած հանդիպման ժամանակ, փոխանցում է  BBC գործակալությունը:

«Մարդիկ ասում էին՝ նրանք չեն կարող համաձայանության գալ: Իսկ ո՞վ է նման բան ասել: Ես կարծում եմ, որ մենք դա շատ-շատ լավ ենք արել»,- մասնավորապես ասել է Թրամփը CBN հեռուստաընկերությանն ունեցած հարցազրույցում,-  «մենք աննկարագրելի մեծ ատոմային գերտերություն ենք, նրանք՝ նույնպես: Իմաստ չկա ոչ մի տեսակի հարաբերություններ չունենալու»:

Թրամփի խոսքերով, նա նաև վստահ է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Պուտինը կնախընտրեր Հիլարի Քլինթոնին տեսնել:


© armedia.am