Պուտինն ԱՄՆ նախագահի պաշտոնում կնախընտրեր Քլինթոնին տեսնել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նա և ՌԴ ղեկավար Պուտինը «շատ լավ համաձայնության են եկել» անցյալ շաբաթ Համբուրգում կայացած «Մեծ քսանյակի» շրջանակներում ունեցած հանդիպման ժամանակ, փոխանցում է BBC գործակալությունը:
«Մարդիկ ասում էին՝ նրանք չեն կարող համաձայանության գալ: Իսկ ո՞վ է նման բան ասել: Ես կարծում եմ, որ մենք դա շատ-շատ լավ ենք արել»,- մասնավորապես ասել է Թրամփը CBN հեռուստաընկերությանն ունեցած հարցազրույցում,- «մենք աննկարագրելի մեծ ատոմային գերտերություն ենք, նրանք՝ նույնպես: Իմաստ չկա ոչ մի տեսակի հարաբերություններ չունենալու»:
Թրամփի խոսքերով, նա նաև վստահ է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Պուտինը կնախընտրեր Հիլարի Քլինթոնին տեսնել: