Չնայած Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական համագործակցության բարձր մակարդակին՝ տնտեսական համագործակցությունը չի գոհացնում: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի կարծիքով նման իրավիճակը պայմանավորվորված է, որ արևմտաեվրոպական երկրները այդքան էլ ծանոթ չեն հայաստանյան շուկային:
Դեսպանը միևնույն ժամանակ նշել է, որ վերջին տարիներին որոշակի դրական միտումներ կան այս ուղղությամբ: «Ֆրանսիական խոշոր ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում հայաստանյան շուկայով, ինչը պայմանավորված է ինչպես իրանական շուկայում, այնպես է ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ ռուսական, կենտրոնասիական հսկայական շուկայում ներգրավվածության հեռանկարով», - այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է դեսպանը: Շարպանտիեի կարծիքով ֆրանսիական ընկերությունների հետաքրքրությունը հայկական շուկայով պայմանավորված է նաև այն արձագանքով, որը նրանք ստանում են Հայաստանում արդեն երկար տարիներ գործող ֆրանսիական ընկերություններից:
Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է 50 մլն եվրո: