Հայաստանը կմասնակցի Վրաստան-ՆԱՏՕ Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Վրաստանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ՊՆ կայքը։
Զորավարժություններին կմասնակցեն զինծառայողներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Բուլղարիայից և Ռումինիայից:
Զորավարժությունները, որոնք նպատակ ունեն ՆԱՏՕ-ի անդամների ու գործընկերների համագործակցությունն ամրապնդել, անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ սկսած 2011 թվականից։