ԱՄՆ Կոնգրեսում քննարկվել է Թուրքիային զենքի վաճառքի արգելքի մասին առաջարկը

16:24     13 հուլիսի, 2017

Կոնգրեսի կանոնակարգի հանձնաժողովը քննարկել է Թուրքիային ատրճանակների վաճառքի արգելքի մասին կոնգրեսական Դեյվ Թրոթի առաջարկությունն ու հավանության արժանացրել այն Ներկայացուցիչների պալատի նիստում քննարկելու որոշումը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի ՀԱյ դատի հանձնախումբը (ANCA), փոխանցում է news.am-ը:

Թրոթը դեմ է Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության ծառայությանը աշխատակիցների համար նախատեսված ամերիկյան ատրճանակների վաճառքին (1.2 մլն դոլարի)՝ ի պատասխան մայիսի 16-ին Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա նրանց հարձակման:

«Վերջին մի քանի ամիսներին մենք տեսանք, թե ինչպես են ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները արտակարգ քայլեր ձեռնարկում Թուրքիայի դեմ, ժամանակն է, որ պետքարտուղարությունը նույնն անի»,- ասել է Դեյվ Թրոթը:

«Մենք պետք է չեղարկենք զենքի վաճառքը եւ մեկընդմիշտ Էրդողանին հասկացնենք, որ ռազմավարական դիրքը Թուրքիային օրենքից վեր չի դնում»,- հավելել է նա:


© armedia.am