Մադրիդի դատարանը աշխարհահռչակ նկարիչ Սալվադոր Դալիի մարմինն արտաշիրիմելու որոշում է ընդունել՝ բավարարելով հայրության ճանաչման վերաբերյալ վաթսունամյա Պիլար Աբելի հայցը, ով պնդում է, թե նկարչի դուստրն է:
Քանի որ Դալիին պատկանող կենսաբանական նյութեր կամ մասնավոր իրեր չեն պահպանվել, նրա աճյունը ստիպված են արտաշիրիմել ԴՆԹ անալիզները համեմատելու համար:
Աբելի պնդմամբ՝ իր մայրն ու Դալին 1955-ին ընկերական հարաբերություններ են ունեցել, որոնք հետո վերածվել են իսկական սիրավեպի: