Թրամփի այցը Փարիզ հանգիստ չի անցնի։ Երկրում բողոքի ցույցեր են պատրաստվում`ընդդեմ երկօրյա այցով երկիր ժամանած ԱՄՆ նախագահի։ Պատճառը կլիմայի հարցերում Թրամփի դիրքորոշումն է։
«Փարիզն ընդդեմ Թրամփի» դաշինքի ակտիվստները պատրաստվում են Ֆրանսիայի մայրաքաղաքում բողոքի գործողություններ իրականացնել, հայտնում է Independent-ը։
Նշվում է, որ ցուցարարները ծրագրում են ակցիաներն իրականացնել ԱՄՆ-ի հրապարակում (Place des États-Unis), որտեղ նախկինում գտնվում էր ԱՄՆ դեսպանատունը։