Yandex Taxi-ն ու Uber-ը միասին կգործեն Հայաստանում

19:08     13 հուլիսի, 2017

Yandex Taxi և Uber տաքսի ծառայությունները որոշել են միասնաբար գործել հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում` այդ թվում Հայաստանում: Այդ մասին, ինչպես հայտնում է Ազատությունը, այսօր հայտարարել է Yandex Taxi ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:

Ընկերությունները մոտ 300 միլիոն դոլարի ներդրում են նախատեսում իրականացնել, ինչպես նաև պատրաստվում են միավորել Uber-ի և Yandex Taxi-ի հաճախորդների բազաները Հարավային Կովկասի երեք երկրներում, Բելառուսում և Ղազախստանում:


© armedia.am