ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել է անվտանգության հարցերում երկու երկրների համագործակցությունը:
«Մենք քննարկել ենք համագործակցությունն պաշտպանության և անվտանգության հարցում»,- ասել է Թրամփը լրագրողներին համատեղ ասուլիսի ժամանակ:
Մակրոնն իր հերթին շեշտել է Ֆրանսիայի և ԱՄՆ–ի սերտ հարաբերությունները՝ նշելով հատկապես Սիրիայում քիմիական զենքի օգտագործման դեմ երկու պետությունների նույն մոտեցումը: