Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզն այլևս չի պնդում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունը։
«Մենք փոխել են Սիրիայի նկատմամբ ֆրանսիական դոկտրինը: Մեր հիմնական խնդիրն է արմատախիլ անել ահաբեկչական խմբավորումները, ինչպիսին էլ որ դրանք լինեն», - հայտարարել է Մակրոնը Փարիզում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո տված մամլո ասուլիսում։
Մակրոնն ընդգծել է, որ Ասադի հեռանալն այլևս չի հանդիսանում Ֆրանսիայի համար անհրաժեշտ պայման: