ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փարիզ այցի ժամանակ գովել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնի ֆիզիկական վիճակը։
Էմանուել Մակրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսագրությունում երևում է, թե ինչպես են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջին դեմքերը զրույցում իրենց տիկնանց հետո Հաշմանդամների տանը ընդունելությունից հետո։
«Դուք այնքան լավ ֆիզիկական վիճակում եք»,-ասել է Թրամփը 64-ամյա Բրիժիտ Մակրոնին։ Նա նույնը կրկնել է նաև Ֆրանսիայի նախագահին: