Երուսաղեմում ահաբեկչություն է տեղի ունեցել Տաճարի լեռան Առյուծների դարպասի մոտ: Ահաբեկիչների հարձակման հետևանքով վիրավորվել են երեք իսրայելցիներ, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնում է Корреспондент-ը:
Տեղական ոստիկանության տվյալներով երեք ահաբեկիչներ կրակ են բացել իրավապահների ուղղությամբ, այնուհետև փորձել են թաքնվել մզկիթներից մեկում: Անվտանգության ուժերը տեղում ոչնչացրել են հանցագործներին։
Տաճարի լեռան բոլոր այցելությունները տարհանվել են, ինչպես նաև չեղարկվել է ուրբաթօրյա աղոթքը: Ներկա դրությամբ Երուսաղեմի Հին քաղաքը բոլոր մուտքերը փակ են: