Պերուի նախկին նախագահ Օլյանտա Ումալային և նրա կնոջը՝ Նադին Էրեդիային նախնական կալանքի տակ են առել՝ 18 ամիս ժամկետով։ Քննչության տվյալներով՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելիս Ումալան (պաշտոնից նա հեռացել է 2016 թվականին) կարող էր գումար ստանալ Վենեսուելայի իշխանություններից, ինչպես նաև Odebrecht շինարարական ընկերությունից և OAS ֆիրմայից՝ 2006 և 2011 թվականներին Պերուի ազգայնական կուսակցության նախընտրական քարոզարշավը հովանավորելու համար։ Նրա կնոջը կասկածում են փող լվանալուն մեղսակից լինելու մեջ:
Նշենք, որ Ումալա Պերույի երկրորդ նախագահն է, ում նկամամբ նման միջոց է կիրառվում: Առաջինը եղել է 1990-2000 թվականներին նախագահի պաշտոնը զբաղեցրած Ալբերտո Ֆուհիմորին, ով կաշառակերպության համար դատապարվել է 25 տարվա ազատազրկման: