Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը չեղյալ է հայտարարել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը և Բեռլինում ռուսական պատվիրակության հետ համատեղ միջոցառումներին մասնակցությունը: Այս մասին հայտնում է Deutshe Welle-ը՝ հղվելով Գերմանիայի ԱԳՆ-ին: Արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է, որ այդ ամենի պատճառ հանդիսանում է ԱԳ նախարարի հիվանդ լինելու հանգամանքն ու բարձր ջերմությունը:
Միևնույն ժամանակ, հուլիսի 13-ի առավոտյան Զիգմար Գաբրիելը կարողացել է մասնակցել Ֆրանսիա-Գերմանիա նախարարների խորհրդի հանդիպմանը, որը տեղի է ունեցել Փարիզում:
Ինչևէ, Լավրովը մասնակցելու է Բեռլինում նախատեսված միջոցառումներին՝ չնայած այդ երկրի ԱԳ նախարարի բացակայությանը: