Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով, Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։ Հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։
Եգիպտոսի ՆԳՆ նախնական տվյալներով, սպանվել են Ուկրաինայի երկու քաղաքացիներ։ Վիրավորների թվում կան Լեհաստանի, Սերբիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիներ։ Որոշ լրատվամիջոցներ նշում են, թե բոլոր տուժածները կանայք են։ Հյուրանոցի կենվորների վրա հարձակված անձը ձերբակալվել է, նրա արարքի դրդապատճառները դեռ հայտնի չեն։