Պոլսահայ մտավորական, գրող Սևան Նիշանյանը, ով 2014 թվական դատապարտվել է 17 տարվա ազատազրկման, բանտից փախուստի է դիմել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Նիշանյանը հուլիսի 14-ի առավոտյան թույլտվությամբ դուրս է եկել Ֆոչայի բաց ռեժիմի բանտից և այլևս չի վերադարձել: Նրա Twitter-ի էջում հայտնվել է հետևյալ գրառումը. «Թռչնակը թռավ. Նույնը մաղթում եմ մնացյալ 80 մլն-ին»:
Այս կապակցությամբ գրառում է կատարել հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը. «Սևան Նիշանյանը փախուստի է դիմել` ասելով` «թռչունը թռավ»: Բոլոր թռչունների համար ազատ աշխարհի ակնկալիքով…»:
Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն լկատարելու համար: Թուրքական մամուլ այս կապակցությամբ գրում էր, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների ձեռքի գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել վերջիններիս հրապարակային քննադատությամբ: