Ժնևում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի ութերորդ տուրում Լևոն Արոնյանը պարտվեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:
Հայաստանցի գրոսմայստերը 3.5 միավորով մրցաշարային աղյուսակում բաժանում է 14-15-րդ տեղերը:
Այսօր՝ հուլիսի 15-ին կայանալիք եզրափակիչ տուրում Արոնյանը կխաղա Սալեհ Սալեմի հետ (ԱՄԷ):