Հնդկաստանի հյուսիսարևելյան նահանգներում հորդառատ անձրևները, ջրհեղեղն ու սողանքները առնվազն 83 մարդու մահվան պատճառ են դարձել:
Ամենից շատ տուժել է Ասամ նահանգը, որտեղ 53 մարդ է զոհվել, և մեծ թվով տեղահանումներ են եղել: Փրկարարական և որոնողական աշխատանքները շարունակվում են:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանձնարարել է կառավարական խումբ ստեղծել և այցելել վնասված շրջաններ` գնահատելու վնասի ծավալները: