Al-Jazeera հեռուստաալիքը Հայաստանի երկու եկեղեցիներում և մեկ տաճարում տեսաէքսկուրսիա է ներկայացրել աշխարհին: Մասնավորապես ներկայացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված Հաղպատի և Գեղարդի վանական համալիրները և Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարը՝ Գառնին: Տեսանյութի հեղինակը նշում է, որ Հայաստանը առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: