Հուլիսի 17-20-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը:
Հաղորդվում է, որ Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչեւ +38...+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: