Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակվողը գործել է իՊ-ի ցուցումով

18:53     15 հուլիսի, 2017

Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակվողը գործել է «Իսլամական պետության» ցուցումներով։ Այս մասին գրում է գերմանական Bild պարբերականը՝ վկայակոչելով Կահիրեի հատուկ ծառայությունների աղբյուրներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նշվում է, որ հանցագործը համացանցի միջոցով է կապվել ԻՊ-ի հետ։

Եգիպտոսի իշխանությունները դեռ չեն հաստատել այդ տեղեկությունը։

Ուրբաթ 28-ամյա Աբդել Ռահման Շաաբանը Հուրգադայի հյուրանոցներից մեկի ծովափին դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա։ Դրա հետեւանքով զոհվել են Գերմանիայից երկու զբոսաշրջիկներ, եւս չորսը՝ Հայաստանի, Չեխիայի եւ Ռուսաստանի քաղաքացիներ, վիրավորում են ստացել։


© armedia.am