40 տարեկանում մահացել է մաթեմատիկայի ոլորտում առաջին կին դափնեկիրը

23:00     15 հուլիսի, 2017

ԱՄՆ-ում մահացել է իրանցի մաթեմատիկոս Մարիամ Միրզահանին, ով 3 տարի առաջ դարձել է պատմության մեջ առաջին կինը, որը ստացել է մաթեմատիկայի բնագավառում ամենահեղինակավոր` Ֆիլդսովյան մրցանակը: 

Մարիամ Միրզահանիի մոտ 2013 թվականին կրծքագեղձի քաղցկեղ են ախտորոշել, իսկ մի քանի ամիս առաջ մետաստազներ են հայտնաբերվել ոսկրածուծում: 

Միրզահանին Ֆիլդսովյան մրցանակ է ստացել «Ռիմանի մակերևույթների երկրաչափությունում և դինամիկայում, ինչպես նաև դրանց մոդուլներում տարածությունների տեսության մեջ ունեցած ներդրման» համար: 

 


© armedia.am