ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը խիստ անհանգստացած է Թուրքիայի իշխանությունների որոշումով՝ արգելել Գերմանիայի խորհրդարանի պատգամավորներին այցելել ՆԱՏՕ-ի ռազմակայան Կոնիայում, որտեղ գերմանական կոնտինգենտ է տեղակայված:
«Մենք հույսեր ենք կապում, որ երկու պետությունները կկարողանան համաձայնության գալ այցելության ժամկետների շուրջ»,- հայտնել է Սթոլթենբերգի ներկայացուցիչը:
ՆԱՏՕ-ի անհանգստությունը կապված է Կոնիայից գերմանական զորքերի հնարավոր դուրս բերման հետ, ինչը կարող է ազդել ԻՊ դեմ պայքարում միջազգային կոալիցիային ցուցաբերած ՆԱՏՕ-ի աջակցության վրա։