Վենեսուելայում այսօր ընդդիմության նախաձեռնությամբ հանրաքվե կանցկացվի։ Քվեարկության է դրվելու սահմանադրական փոփոխությունների լեգիտիմության հարցը, որոնք նախաձեռնել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հայտնում է Euronews-ը։
Նախօրեին Մադուրոն հայտարարել է, որ համաձայն է հանրաքվեի անցկացմանը։ «Խնդրեմ, անցկացրեք ձեր աջ կուսակցությունների ներքին հանրաքվեն, շատ լավ, բայց կոչ եմ անում վենեսուելացիներին, որ նրանք կիրակի օրը խաղաղ մասնակցեն ծրագրված քաղաքական իրադարձություններին՝ հարգանք ցուցաբերելով գաղափարների և խաղաղության հանդեպ»,- ասել է Մադուրոն։
Հանրաքվեին զուգահեռ իշխանամետ ուժերն անցկացնում են ազգային նախաձեռնող խորհրդի անդամների ընտրության փորձ։
Այդ խորհուրդի ձևավորումը հնարավորություն կտա Մադուրոյին փոփոխել սահմանադրությունը՝ մեծացնելով նախագահի լիազորությունները։ Նման ծրագրերը մեծ դժգոհությունների ալիք են առաջացրել երկրում, սկսվել են մասսայական ցույցեր, որոնց ընթացքում արդեն 90 հոգի զոհվել է։