Թուրքիայի նախագահ Ռեջեպ Էրդողանը հուլիսի 16-ի հեղաշրջման փորձի տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցած ցույցի ժամանակ հայտարարել է, որ Անկարան շատ թշնամիներ ունի, որոնք նրա մահն են սպասում։
«Շատ թշնամիներ սպասում են Թուրքիայի մահին։ Եթե սկսեմ նրանց թվարկել, դա կարող է շատ խոշոր միջազգային ճգնաժամի հանգեցնել»,- ասել է Էրդողանը։
Հեղաշրջման փորձի տարեդարձի կապակցությամբ ամբողջ երկրի տարածքով մի շարք ցույցեր են անցկացվում, ամենախոշորները՝ Անկարայում և Ստամբուլում։ Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ և Գերմանիան, Թուրքիայում գտնվող իրենց քաղաքացիներին կոչ են արել զգույշ լինել։
Նախագահի նստավայրի դիմաց հուշարձան է տեղադրվել՝ ի հիշատակ հեղաշրջման փորձի զոհերի։