Դեռ խորհրդային ժամանակներից հայտնի օպերատոր Սերգեյ (Սոս) Գրիգորյանի դուստրը՝ «Russia beyond the headlines»-ի խմբագիր Մարիա Գրիգորյանը հետաքրքիր պատմություն է պատմել իր հոր՝ Բաքու այցի մասին, որը տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք:
«Ղարաբաղյան հակամարտության պատճառով, որը մինչ օրս կարգավորված չէ, Ադրբեջանն իր տարածք չի թողնում հայկական ազգանուններով մարդկանց: «Առաջին ալիքի» հատուկ թղթակից Անտոն Վերնիցկին պատմել է հորս հետ Բաքու այցի մասին: Նրանք Ադրբեջան են մեկնել նախագահական պատվիրակության կազմում: Ինչ-որ մեկն ինչ-որ բան շփոթել էր… Ադրբեջան էին ուղարկել հայ Գրիգորյանին: Խնդիրներն սկսվեցին օդանավակայանում. ադրբեջանցի սահմանապահները խոսելու կարողությունը կորցրեցին: Իսկ հայրս նրանց հանգիստ դիմեց. թե «Եղբայրնե՛ր, չէ՞ որ ես Մոսկվայից եմ: Զեյնալովան (հայտնի հեռուստահաղորդավար) և էլի շատ ադրբեջանցիներ իմ գործընկերներն են: Միասին ենք աշխատում և ոչինչ»: Զենքը ձեռքներին սահմանապահներն անհանգստացան: Դա մեծ սկանդալ էր: Սակայն Պուտինի մամուլի ծառայությունը բավականին սկզբունքային գտնվեց: Սահմանապահներին հանգստացնելու համար հորս տվեցին անցագիր, որի վրա գրված էր «Վ.Վ. Պուտինի անձնական օպերատոր»», - պատմել է Մարիա Գրիգորյանը:
Սերգեյ Գրիգորյանը մահացել է այս տարի՝ 72 տարեկան հասակում: