Հայաստանն ավելացնում է պաշտպանական ոլորտի ծախսերը

10:18     17 հուլիսի, 2017

2018 թվականից սկսած Հայաստանը ծրագրում է պաշտպանության ծախսերը տարեկան ավելացնել 26-27 մլրդ դրամով: Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ 2018-2020 թվականներին միջնաժամկետ ծախսերի ծրագրի քննարկման արդյունքում, փոխանցում է Новости-Արմենիան:

«2020 թվականին Հայաստանում պաշտպանական ոլորտի ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 4 տոկոսը», - հայտնել է նախարարը՝ ընդգծելով, որ նման որոշումը պայմանավորված է ռազմական բալանսը պահպանելու անհրաժեշտությամբ:

Նշենք, որ 2017 թվականին պաշտպանական ոլորտի ծախսերը կազմում են 226 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 3.71 տոկոսը:


© armedia.am