Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին, անդրադառնալով տարածաշրջանում առկա մտահոգիչ հակամարտություններին, նշել է, որ իրենց լավ հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որևէ այլ երկրի դեմ չեն լինի, հայտնում է Press TV-ն:
Ըստ իրանցի պաշտոնյայի՝ այդ հակամարտությունները ծագել են տասնամյակներ առաջ գերտերությունների թույլ տված սխալների պատճառով:
«Մենք խաղաղություն և կայունություն ենք ցանկանում բոլորի համար, հետևաբար որևէ կարիք չկա նման կոալիցիա կազմելու մյուսների դեմ: Օրինակ, եթե մեր հարաբերությունները լավ են Ադրբեջանի և Թուրքիայի հետ, դա որևէ այլ երկրի դեմ չի լինի», - նշեց իրանցի պաշտոնյան՝ անդրադառնալով Իրաքի, Սիրիայի և Թուրքիայի հետ հնարավոր կոալիցիայի կազմավորմանն՝ պայքարելու տարածաշրջանային մարտահրավերների դեմ: