Իրանում ձերբակալել են նախագահ Հասան Ռոհանի եղբորը՝ Հուսեյն Ֆերեյդունին. նրան մեղադրում են ֆինանսական մեքենայությունների մեջ: Այս մասին հայտնում է Iran Front Page պորտալը՝ Իրանի արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Հուսեյն Մոհսենի-Էջեիին հղումով:
Հաղորդվում է, որ Ֆերեյդունին կալանավորել են այն բանից հետո, երբ նա չի կարողացել վճարել նախարարության սահմանած գրավը: Նրա նկատմամբ սկսվել է քրեական հետաքննություն, այլ մանրամասներ չեն հաղորդվում:
2015 թվականին Ֆերեյդունը եղել է Իսլամական Հանրապետության հատուկ բանագնացը միջուկային բանակցություններում: