Ռուսաստանը կդառնա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման գլխավոր կազմակերպիչը: Հադնիպումը պետք է տեղի ունենա մինչև ընթացիկ տարվա վերջ, հայտնում է «Известия» թերթը՝ հղվելով աղբյուրին ՌԴ ԱԳՆ-ում:
«Մոսկվան դարձել է գլխավոր միջնորդ այս հարցում, քանի որ Բաքվի և Երևանի ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների (ԱՄՆ, Ֆրանսիա) ջանքերը հաջողությամբ չպսակվեցին», - ասվում է հոդվածում:
ՌԴ ԱԳՆ-ում հրատարակչության աղբյուրի խոսքերով, ով ծանոթ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքին, «երկխոսությանը հավատարիմ մնալն սկզբունքային նշանակություն ունի: Դրա շնորհիվ է, որ տարածաշրջանում չի բռնկվել լայնամասշտաբ պատերազմ: Սակայն կողմերի նպատակներն ու տեսլականները շարունակում են տարբեր մնալ»: