Իսրայելը դեմ է Սիրիայի հարավում կրակի դադարեցման մասին համաձայնագրին, որը ձեռք են բերել ԱՄՆ-ը և Ռուսաստանը, քանի որ այն ամրապնդում է Իրանի ներկայությունը հարևան երկրում։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կիրակի կայացած հանդիպումից հետո հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, գրում է Haaretz-ը։
Իսրայելցի անանուն բարձրաստիճան պաշտոնյան պարզաբանել է, որ Իսրայելը գիտի իր ներկայությունը Սիրիայում էականորեն ընդլայնելու Իրանի մտադրությունների մասին։ Նրա խոսքով՝ Իրանը ոչ միայն հետաքրքրված է Սիրիա ռազմական խորհրդականներ ուղարկելով, այլև զորակազմը մեծացնելով, ինչպես նաև ավիաբազա և ռազմածովային բազա ստեղծելով։